Աշխարհ

18.07.2016 11:35


«Brexit»–ը ոչնչացրել է Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկան

«Brexit»–ը ոչնչացրել է Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկան

Չնայած այն բոլոր փորձերին, որոնք արվում էին Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից՝ «Brexit»–ի ազդեցությունը մեղմելու նպատակով, երկրի անշարժ գույքի շուկան սկսել է փլուզվել, ընդ որում՝ բավականին արագ։ Այս մասին հայտնում է «vestifinance.ru»–ն։

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ն լքելու հանրաքվեից հետո՝ դեռևս առաջին օրերին, հաղորդագրություններ էին ստացվում խոշոր և ոչ այդքան մեծ անշարժ գույքի ֆոնդերի փակման վերաբերյալ։ Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ այդ շղթայի համար նույնիսկ «դոմինո» անվանումն էին հորինել։

Մեծ Բրիտանիայի Գնահատողների թագավորական ինստիտուտի տվյալներով՝ «Brexit»–ն ուղակի ոչնչացրել է երկրի անշարժ գույքի շուկան, ընդ որում՝ անկումը նկատվել է էլիտար անշարժ գույքի ոլորտում։

Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ռիելթորների մեծ մասը գրանցել են գների իջեցում։ Բացի այդ, պատկերում երևում է, որ ճգնաժամի սկզբից ցուիցանիշը հասել է նվազագույնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը