Աշխարհ

18.07.2016 11:30


Ստամբուլի ԱԾ պետը հրամայել է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները

Ստամբուլի ԱԾ պետը հրամայել  է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է պարեկային թռիչքներ իրականացնել Թուրքիայի երկնքում: Թռիչքներն իրականացնելու են F 16 կործանիչները՝ երկրում հսկողություն ու անվտանգություն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել էր «Anаdolu» գործակալությունը:

Թուրք իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ավելի քան 6 հազար մարդու են ձերբակալել։ Նրանց թվում են նաև բարձրաստիճան և միջին օղակի զինվորականները:

Գործակալությունը նաև նշում է, որ Ստամբուլի անվտանգության ծառայության պետը հրամայել է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները։ Քաղաք են բերվել ոստիկանության 1,8 հազ հատուկջոկատայիններ, ովքեր զբաղեցրել են քաղաքի բոլոր կարևոր օբյեկտներն ու փողոցները։

Ստամբուլում անվտանգության միջոցառումներ են սահմանվել հատուկ գործողությունից հետո, որի ժամանակ «Սաբիհ Գյոքչեն» օդանավակայանում խռովությունը կազմակերպելու մեջ կասկածվող 11 մարդ էր ձերբակալվել։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ–ի՝ պետհեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: Խռովություն կազմակերպելու մեջ Թուրքիայի իշխաննությունները մեղադրել են ԱՄՆ–ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը