ԱՄՆ նախկին պետաքարտուղար, այդ երկրի նախագահի պաշտոնին հավակնող, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի քաղաքականությունն է ծնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին, «Orlando Sentinel»–ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Հիլարի Քլինթոնն է ստեղծել ԻԼԻՊ–ը՝ իր հիմար քաղաքականությամբ։ Նա՛ է պատասխանատու ԻԼԻՊ–ի համար։ Նա՛ է ղեկավարել Բարաք Օբամային, որն, իմ կարծիքով, ոչինչ չգիտեր։ Կարծում եմ՝ նա վստահում էր Հիլարիին»,–ասել է ամերիկացի միլիարդատերը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԻԼԻՊ–ին հաղթելու համար ընտրվելուց հետո իրեն ցամաքային զորքեր պետք կգան և «անհավանական» հետախուզություն։
Թրամփ. «Քլինթոնն է ստեղծել ԻԼԻՊ–ը»

7or.am