Նյու Յորք նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
ԱՄՆ Նյու Յորք նահանգում «Piper PA-28» միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։
Նշվում է, որ ընդամենը մեկ հոգու է հաջողվել ողջ մնալ ավիավթարից հետո։ Նրան տեղափոխել են «Westchester Medical Center» այրվածքաբանության կենտրոն։
Տեղի ոստիկանապետ Թոնի Դեսմոնդը հայտարարել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Էսպերանս քաղաքի օդանավակայանից և ուղևորվել Քոնեքթիքութ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում «Cold Lake» ավիաշոուի ընթացքում, որն ամեն տարի անցկացվում է Էդմոնթոնից290 կմ հյուսիս–արևելք ընկած վայրում, կործանվել է ամերիկյան «Т-28 Trojan» ինքնաթիռը։
Նյու Յորք նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
ԱՄՆ Նյու Յորք նահանգում «Piper PA-28» միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։
Նշվում է, որ ընդամենը մեկ հոգու է հաջողվել ողջ մնալ ավիավթարից հետո։ Նրան տեղափոխել են «Westchester Medical Center» այրվածքաբանության կենտրոն։
Տեղի ոստիկանապետ Թոնի Դեսմոնդը հայտարարել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Էսպերանս քաղաքի օդանավակայանից և ուղևորվել Քոնեքթիքութ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում «Cold Lake» ավիաշոուի ընթացքում, որն ամեն տարի անցկացվում է Էդմոնթոնից 290 կմ հյուսիս–արևելք ընկած վայրում, կործանվել է ամերիկյան «Т-28 Trojan» ինքնաթիռը։
7or.am