Պուտինն ու Էրդողանը խոսել են հեղաշրջումից, անվտանգությունից ու անձնական հանդիպումից
ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,որի ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների համար։
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Պուտինը մաղթել է, որպեսզի Թուրքիայում կարգուկանոն և կայունություն հաստատվի՝ ընդգծելով ՌԴ սկզբունքային դիրքորոշումը հակասահմանադրական գործողությունների և բռնության անթույլատրելիության հարցում։ Ռուս նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կկարողանա ապահովել երկրում գտնվող ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: Էրդողանն էլ հավաստիացրել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը նաև համաձայնության են եկել մոտ ժամանակներս անձնական հանդիպում կազմակերպելու հարցով։
Պուտինն ու Էրդողանը խոսել են հեղաշրջումից, անվտանգությունից ու անձնական հանդիպումից
ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների համար։
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Պուտինը մաղթել է, որպեսզի Թուրքիայում կարգուկանոն և կայունություն հաստատվի՝ ընդգծելով ՌԴ սկզբունքային դիրքորոշումը հակասահմանադրական գործողությունների և բռնության անթույլատրելիության հարցում։
Ռուս նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կկարողանա ապահովել երկրում գտնվող ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: Էրդողանն էլ հավաստիացրել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը նաև համաձայնության են եկել մոտ ժամանակներս անձնական հանդիպում կազմակերպելու հարցով։
7or.am