Հարցազրույց

17.07.2016 14:55


Պավել Մանուկյան. «Գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գալու»

Պավել Մանուկյան. «Գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գալու»

«ArmLur.am»-ը քիչ առաջ հեռախոսով զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Ազատամարտիկից փորձեցինք հասկանալ` ինչ իրավիճակ է այժմ այնտեղ, եւ որոնք են լինելու նրանց հետագա գործողությունները:

-Պարո′ն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է այդտեղ:

-Ընդհանուր շատ լավ վիճակ է, մարտական տրամադրված: Ժողովրդի կողքից չենք հեռանա: Ասում են՝ ոստիկաններից զոհեր կան, վիրավորներ էլ կան, չգիտեմ: Ամեն դեպքում, նրանք են առաջինը կրակ բացել, եւ պատասխան է եղել: Նրանք շատ լավ գիտեն, որ վճռական ենք տրամադրված, գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գալու:

–Իսկ ձեզանից վիրավորներ կա՞ն:

-Մենք երկու վիրավոր ունենք, մեկը հոսպիտալացվել է, մյուսն այստեղ է:

–Այժմ ոստիկաններն ի՞նչ գործողություններ են կատարում: Հնարավո՞ր է՝ հետ դառնաք ձեր պահանջներից:

-Հիմա ոստիկանները ձերբակալություններ են կատարում, մեր ընկերների, հարազատների տներն են մտնում և այլն: Բայց պետք է գիտակցեն, որ այդ մեթոդով հարց չի լուծվի: Ես հիմա պահանջում եմ, որ դուք գաք և ուղիղ եթեր տաք մեր պահանջները: Հենց հիմա եկե՛ք:

Մանրամասները՝ «armlur.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը