Աշխարհ

16.07.2016 14:45


Ուղղաթիռով Հունաստան հասած թուրք զինվորականները ապաստան են խնդրել

Ուղղաթիռով Հունաստան հասած թուրք զինվորականները ապաստան են խնդրել
Հունական Ալեքսանդրապոլում այսօր թուրք զինվորականների ուղղաթիռ է վայրէջք կատարել։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ուժայինները քաղաքական ապաստան են խնդրել Աթենքից։

РИА «Новости»–ն, տեղական ԶԼՄ–ին հղումով, գրում է, որ ոստիկանական «Black Hawk» ուղղաթիռում գտնվողները մասնակցել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին։ Նրանց կոչումները դեռևս հայտնի չեն. զինվորականները համազգեստից հանել են իրենց տարբերանշանները։

Թուրքիան Հունաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել փախած 8 զինվորականին։ Այս մասին «Թվիթթերի» իր էջում գրել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Գործը փոխանցվել է Հունաստանի ԱԳՆ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը