Աշխարհ

16.07.2016 18:59


Տրանսգենդեր, ճաղատ, գեր, անորեքսիկ և անդամահատված մոդելները՝ սեքսուալ ներքնազգեստի գովազդում (ֆոտոշարք)

Տրանսգենդեր, ճաղատ, գեր, անորեքսիկ և անդամահատված մոդելները՝ սեքսուալ ներքնազգեստի գովազդում (ֆոտոշարք)

«Curvy Kate» ներքնազգեստի ապրանքանիշն առաջինն է, որ ստեղծել է բազմազանություն պարունակող գովազդային արշավ՝ ցուցադրելով այնպիսի մոդելների, ովքեր ձեռնոց են նետում գեղեցկության վերաբերյալ հասարակական ընկալումներին։

Նոր հավաքածուն կոչվում է «The New Sexy», որի գովազդում նկարահանվել է 8 տարբեր կին, որոնց ներկայացրել են որպես նմանակման օրինակ։ Նրանց թվում են անդամահատված ոտքով մի կին, ճաղատությամբ տառապող կին, տրանսգենդեր, «պլյուս» չափի մոդել և անորեքսիան հաղթահարած կին։

«Curvy Kate» ապրանքանիշը որոշել է իր գովազդների համար երբեք չօգտագործել պրոֆեսիոնալ մոդելների, այլ միայն հասարակ կանանց։ Նրանց կարծիքով նորաձևության մեջ բազմազանության պակաս կա։

«Մենք գիտենք, որ մեր գնորդները նման չեն, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մոդելները նման լինեն։ Ինչո՞ւ պետք է սեքսուալ ներքնազգեստը հասանելի լինի հասարակության մի մասին»,– ասում են ընկերությունում։

Իսկ կանայք խոստովանել են, որ տվյալ գովազդային արշավին մասնակցելն իրենց է՛լ ավելի ինքնավստահ է դարձրել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը