Աշխարհ

16.07.2016 13:10


Դոնալդ Տուսկը չի բացառել Անկարայի և ԵՄ հարաբերությունների փոփոխությունը

Դոնալդ Տուսկը չի բացառել Անկարայի և ԵՄ հարաբերությունների փոփոխությունը

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո խոսել է Անկարայի և Եվրամիության հարաբերությունների հնարավոր փոփոխությունների մասին։

«Առանցքային հարցը մնում է այն, թե Թուրքիան ինչպիսին դուրս կգա այս ճգնաժամից։ Հետևանքները կրիտիկական են լինելու և՛ տարածաշրջանի, և՛ ԵՄ հետ հարաբերությունների համար»,– մեջբերում է Տուսկի խոսքերը РИА «Новости»–ն։

Նա նաև նշել է, որ երկրում տեղի ունեցող անհամաձայնությունները չեն կարող լուծվել զենքի միջոցով, և ընդգծել է Թուրքիայի ներկայիս անկայուն իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը