Աշխարհ

16.07.2016 12:30


Բորիս Ջոնսոնն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

Բորիս Ջոնսոնն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը «Թվիթթերի» իր էջում հաղորդել է, որ զրուցել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, որին իր աջակցությունն է հայտնել Թուրքիայում կատարվածի առնչությամբ։

«Ես ընդգծեցի, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Թուրքիայի ընտրված կառավարությանն ու իշխանության ինստիտուտներին»,–ասել է նա։

Հիշեցնենք՝ այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, հայտնի է հեղաշրջման 1,5 հազ կողմնակցի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը