Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Գետաշեն թաղամասում: Ինչպես zham.am-ի թղթակիցն է հայտնում Հայանիստից, քաղաքացիները պահանջում են լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:
Նրանք Գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչպար գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս:
Zham.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից Աննա Հարությունյանը նշել է, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որ տրանսպորտ նստեն: Գնում ենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջենք, որպեսզի վերջինս սպասարկի նաև Գետաշեն թաղամասը»:
Երթի մասնակիցները հասնելով Խաչպար գյուղ՝ փակել են ճանապարհը: Գծատերն էլ իր հերթին հավաքել է իր մարդկանց և սպառնանքներ է հնչեցնում ակցիայի մասնակիցների հասցեին: Այս պահի դրությամբ իրավիճակը բավական լարված է:
***
Տրանսպորտի և կապի փոխնախարարը քիչ առաջ զանգահարել է Հայանիստ համայնքի ղեկվարին և պայմանավորվել են երկուշաբթի օրը հարցը լուծել: Բնակիչների պնդմամբ, եթե երկուշաբթի իրենց խնդրին լուծում չտրվի, ապա երեքշաբթի՝ ժամը 10-ին, հավաքվելու են նույն վայրում:
Խաչպարում իրավիճակը լարված էր. գյուղացիները փակել էին ճանապարհը (ֆոտոշարք, տեսանյութ, լրացված)