Աշխարհ

16.07.2016 17:22


«Audi A8»–ը դառնալու է աշխարհի առաջին առանց վարորդի մեքենան

«Audi A8»–ը դառնալու է աշխարհի առաջին առանց վարորդի մեքենան

Ինքնակառավարվող մեքենաների մրցավազքի մասնակիցները պայքարում են առանց վարորդի մեքենայի առաջին սերիական արտադրողը դառնալու նպատակով։ Շշուկներ են պտտվում, որ «Audi»–ն ֆինիշային գիծն առաջինն անցնելու բոլոր հնարավորություններն ունի։

«Autocar»–ի տվյալներով՝ «Audi» ընկերությունն արդեն սկսում է իրականացնել «Traffic Jam Assist» համակարգը, որը կարելի կլինի անվանել ամբողջական ավտոպիլոտ։

Ֆլագմանյան սեդանի նոր սերնդի դեբյուտը լինելու է հաջորդ տարվա ընթացքում։ Համակարգը կարող է մինչև 60կմ/ժ արագության տակ ամբողջությամբ իր վրա վերցնել մեքենայի կառավարումը՝ վարորդից չպահանջելով որևէ միջամտություն։ «Audi A8»–ը ստանալու է նաև ավտոկայանատեղիի լիարժեք համակարգ, որի աշխատանքները հնարավոր է լինելու կառավարել սմարթֆոնի օգնությամբ՝ մեքենայից դուրս գտնվելով։

Բացի այդ, համակարգը կարող է վերահսկել վարորդի իրավիճակը։ Այն ընթացքում, երբ մեքենան կառավարվում է ավտոպիլոտով, իսկ վարորդի հետ որևէ անհաջողություն է տեղի ունենում, և համակարգը հասկանում է, որ ճգնաժամային իրավիճակում վարորդը չի կարող մեքենայի ընթացքն իր ձեռքը վերցնել, «Traffic Jam Assist»–ը հեռացնում է մեքենան ճանապարհից և անհրաժեշտության դեպքում զանգահարում արտակարգ ծառայություններ։

Համաձայն շշուկների՝ «Audi» ընկերությունում այնքան վստահ են իրենց մտահղացման մեջ, որ պատրաստ են իրենց վրա վերցնել այն բոլոր միջադեպերի պատասխանատվությունը, որոնք կարող են պատահել այն ժամանակ, երբ մեքենան կառավարելիս կլինի արհեստական բանականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը