Լրահոս

12.12.2009 10:37


Թուրքիայում արգելվել է պրոքրդական կուսակցությունը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել պրոքրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը։ Որոշումը կայացվել է 2007թ. նոյեմբերին ՍԴ  Թուրքիայի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա, որտեղ ԺՀԿ-ն մեղադրվում էր «Քրդական աշխատավորական» անջատողական կուսակցության հետ կապերի համար։ Վերջինն արդեն մեկ քառորդ դար է՝ պայքարում է Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի ինքնավարությանը հասնելու համար։ Այս հակամարտությունն ավելի քան 40 հազար կյանք է խլել։

Պրոքրդական կուսակցությունը խորհրդարանում 21 պատգամավորից կազմված խմբակցություն ունի։ Ավելի վաղ ԺՀԿ առաջնորդ Ահմեդ Թյուրքը հայտարարել էր, որ կուսակցությունը ցրելու մասին որոշման դեպքում իր խմբակցության անդամները վայր կդնեն մանդատները, քանի որ ինքը նպատակահարմար չի համարում մեջլիսում այն կուսակցականների ներկայությունը, որոնց զրկել են քաղաքական գործունեության իրավունքից։

Ըստ «Trend News»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը