Աշխարհ

16.07.2016 10:40


Անկարայում ռազմական հեղաշրջման 16 կազմակերպիչ է սպանվել

Անկարայում ռազմական հեղաշրջման 16 կազմակերպիչ է սպանվել
Թուրքիայի մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցած բախումների ժամանակ ռազմական հեղաշրջման 16 կազմակերպիչ է սպանվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ավելի վաղ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել իր կողմնակիցներին փողոց դուրս գալ։ Թուրքիայի պետական հեռուստաընկերությունն էլ հայտարարել էր, որ երկիրը գտնվում է, այսպես կոչված, «Խաղաղության խորհրդի» վերահսկողության ներքո։

Թուրքիայի հետախուզությունն ավելի ուշ հայտարարություն էր տարածել, որ ռազմական հեղաշրջման փորձը կասեցվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը