Սոցցանցերի օգտատերերն օգնել են կնոջը գտնել Նիսի ահաբեկչության ժամանակ կորցրած նորածնին (լուսանկար)
Հուլիսի 14–ինՆիսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ անհայտ կորած երեխան բարեհաջող կերպով հասել է մոր մոտ։
Ահաբեկչությունից անմիջապես հետո խոր սգի մեջ գտնվող մոր ընկերները «Facebook»–ի օգտատերերին խնդրել են օգնել գտնել իրարանցման ժամանակ կորած 8–ամսական փոքրիկին։
Հաշված րոպեների ընթացքում աղերսող հրապարակումները հարյուրավոր վերագրառումներ են հավաքել։ Մի քանի ժամ անց փոքրիկին գտել են ու հանձնել մորը, որը լուսանկար է տեղադրել երեխայի հետ սոցցանցում և շնորհակալություն հայտնել որոնումների բոլոր մասնակիցներին։
«Շնորհակալություն «Facebook»–ին, բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու աջակցեցին մեզ. մենք անվնաս գտանք երեխային»,– մակագրել է լուսանկարը Նիսի բնակչուհին։
Սոցցանցերի օգտատերերն օգնել են կնոջը գտնել Նիսի ահաբեկչության ժամանակ կորցրած նորածնին (լուսանկար)