ԵԱՀԿ համանախագահները Թուրքիայում կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Մենք երկուշաբթի ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Թուրքիա, որտեղ կքննարկենք ղարաբաղյան կարգավորումը: Հանդիպմանը մենք կներկայացնենք թուրքական կողմի դիրքորոշումը այդ հարցում և կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին գործընթացներին»,- Չավուշօղլուի խոսքն է մեջբերում ՌԻԱ «Նովոստին»:

7or.am