Աշխարհ

15.07.2016 18:13


«Dog friendly office». ՌԴ–ում կթույլատրեն աշխատանքի հաճախել շնիկների հետ

«Dog friendly office». ՌԴ–ում կթույլատրեն աշխատանքի հաճախել շնիկների հետ

Ռուսաստանում առաջին գործատուն՝ «Mars» ընկերության ներկայացուցչության գրասենյակը, թույլատրել է աշխատակիցներին աշխատանքի գալ իրենց շների հետ։ Ինչպես պարզաբանել են ընկերությունում, այդպիսի աշխատակիցների սեղաններին հայտնվելու են վառ գույների դրոշակներ՝ ի նշան այն բանի, որ մոտակայքում կենդանի կա։

«Mars» ընկերության կորպորատիվ հարաբերությունների հարցով տնօրեն Անատոլի Վերեշագինը կարծում է, որ կենդանիները դեպի լավն են փոխում ընկերությունում տիրող մթնոլորտը։ Այս մասին նա պատմել է «Российская газета»-ին։

Նորարարությունը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ օգոստոս ամսին ընկերության ենթաբաժինները տեղափոխվեն հսկայական բիզնես–կենտրոն։ Ընկերության ղեկավարությունը նախապես պայմանավորվել է հաստատության սեփականատիրոջ հետ այն մասին, որ աշխատակիցներին թույլատրվելու է աշխատանքի բերել իրենց շնիկներին։ Կենդանիների առջև իրենց դռներն են բացելու նաև ընկերության Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի, Ուլյանովսկի և այլ քաղաքների գրասենյակները։

Ինչպես խոստանում են «Mars» ընկերությունում, բոլոր աշխատակիցների հարմարության նպատակով կենդանիների համար նախատեսվելու է առանձին տարածություն՝ անկյուններ, որտեղ շները կկարողանան հանգիստ պառկել և չընկնել ոտքերի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը