Աշխարհ

15.07.2016 15:05


Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծումը

Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծումը

Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծումը: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Բաքվում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ամփոփելով ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքները։

«Տարածաշրջանում խոշոր նախագծերի իրականացումը, մասնավորապես՝ «Նոր մետաքսի ճանապարհը», թույլ կտա Ադրբեջանին դառնալ տարանցիկ կենտրոն: Այդ նախագծերի իրականացման համար Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ձևաչափով՝ այլ երկրների հետ: Մասնավորապես, մենք ցանկանում ենք ձևավորել Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ձևաչափը, հնարավոր ենք համարում նաև Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ստեղծումը»,- հայտարարել է Չավուշօղլուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը