Աշխարհ

15.07.2016 14:45


Քերրին հուսով է շարունակել ԼՂ հարցով քննարկումները

Քերրին հուսով է շարունակել ԼՂ հարցով քննարկումները

Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի շարունակել ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ թեժ կետերի հարցով վերջին ամիսներին անցկացված քննարկումները: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

«Ես կարծում եմ, որ ողջ աշխարհն այժմ հույսեր է կապում մեզ հետ, և սպասում է, որ մենք առավելագույն օպերատիվ կերպով քայլեր կձեռնարկենք, որոնք զգացնել կտան, որ մենք անում ենք հնարավոր ամեն բան ահաբեկչության սպառնալիքին վերջ դնելու և ողջ աշխարհը միավորելու համար»,- ասել է պետքարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը