Աշխարհ

15.07.2016 21:35


«iPhone 7»–ն ավելի հաստ է լինելու (լուսանկար)

«iPhone 7»–ն ավելի հաստ է լինելու (լուսանկար)

«Apple» ընկերությունը բացահայտորեն որոշել է հրաժարվել իր սարքավորումների հաստության մշտական նվազումից։ «iPhone 6s»–ը 1 մմ հաստ էր «iPhone 6»–ից։ Հավանաբար, «iPhone 7»–ն ավելի հաստ կլինի։ Համաձայն վերջին լուրերի՝ «iPhone 7»–ի հաստությունը կազմելու է 7,15 մմ։ «iPhone 6s»–ի հաստությունը 7,1 մմ էր։ Սմարթֆոնը հաստանալու է ավելի տարողունակ մարտկոցի պատճառով։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։

Դեռևս չթողարկված սարքավորումների մասին ամեն ինչ իմացող Սթիվ Հեմերսթոֆերի «@OnLeaks» թվիթթերյան օգտահաշվի տվյալներով՝ նոր հեռախոսի մարտկոցը 1960 միլիամպեր–ժամ է լինելու։

Իսկ հուլիսի 14–ին «@OnLeaks»–ն իր էջում կիսվել էր «iPhone 7»–ի պատյանների լուսանկարներով։ Դրանք լինելու են 3 երանգի՝ արծաթագույն, ոսկեգույն և վարդագունաոսկեգույն։

Համաձայն տարածված շշուկների և լուսանկարների՝ նոր «iPhone 7»–ը չի ունենալու ականջակալների համար նախատեսված անցք և «անձայն» ռեժիմի անցնելու կոճակ։ Երևի թե հեռախոսի տերերը ստիպված լինեն օգտվել ծրագրային անջատիչից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը