Լրահոս

03.12.2010 10:27


Վարդան Բոստանջյանն Արմեն Մարտիրոսյանի կարծիքը չի կիսում, բայց…

Վարդան Բոստանջյանն Արմեն Մարտիրոսյանի կարծիքը չի կիսում, բայց…

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ասուլիսներից մեկում ասել էր, թե դեմ է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի կիառմանը և որ ինքը հանդես է գալու օրենքը չեղյալ հայտարարելու մեխանիզմ ապահովող օրենսդիր փոփոխություններով։ Դեկտեմբերի 2–ին նա նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. մայիսի 18-ին ընդունած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) և մի շարք այլ օրենքների փաթեթի կիրառմամբ ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգման արդարացի պահանջի վերաբերյալ:

Նույն օրը մամուլի ասուլիսում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, թե չի կիսում Ա. Մարտիրոսյանի կարծիքը, քանի որ ամբողջ աշխարհում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն է իրականացվում.

–Սակայն ես պետք է ասեմ, որ մենք չունենք համապատասխան մեխանիզմներ, որոնք այն ֆինանսական ռեսուրսները, որոնք ազատ կլինեն փոխհատուցումից հետո, ինչ ուղղություններով և ինչպես պետք է օգտագործվեն։ Այսինքն, եթե մենք ունեցել ենք 100 միավոր մուտք՝ ի դեմս պարտադիր ապահովագրության, և դրա փոխհատուցման համար մեր ամբողջ ինտեգրալ գումարային ծախսը եղել է 10 միավոր, 90 միավորի վերաբերյալ մենք հստակ պատկերացումներ չունենք, թե դա որտեղ պետք է տեղադրվի և մեր երկրին ինչ օգուտներ պետք է բերի,–ասել է Վարդան Բոստանջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը