Աշխարհ

15.07.2016 20:46


Այդ ձեռքերը գրկախառնվելու համար չեն. բացահայտվել է չափազանց կարճ թաթերով դինոզավրի նոր տեսակ

Այդ ձեռքերը գրկախառնվելու համար չեն. բացահայտվել է չափազանց կարճ թաթերով դինոզավրի նոր տեսակ

Պալեոնտոլոգները հայտարարել են Արգենտինայում անսովոր բացահայտման մասին։ Դեռևս 2007թ. Պատագոնիայում պեղումների ընթացքում Ֆիլադելֆիայի բնական պատմության թանգարանից, Մայմոնիդես արգենտինական համալսարանից և Լոս Անջելեսի բնական պատմության թանգարանի դինոզավրերի ինստիտուտից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են անհայտ վայրի դինոզավրի մնացորդներ, ով բնակվել է Երկիր մոլորակի վրա կավճե դարաշրջանում։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությունում, նրա յուրահատկությունն առաջնային վերջույթներն են։ Նրանք չափազանց կարճ էին մարմնի երկարության (6-8 մ) և քաշի (450կգ ) համեմատ և հիշեցնում էին տիրանոզավրի թաթերը։

Ուսումնասիրելով նոր տեսակի մնացորդները՝ վերջույթներն ու մի քանի ող՝ պալեոնտոլոգները նշել են, որ «Gualicho shinyae»–ը (այդպես էր անվանվել նոր տեսակը) շատ ավելի պարզունակ է և պահպանել է մի շարք կառուցվածքային առանձնահատկություններ։

Ամենահետաքրքիր հատկանիշը հենց փոքրի երեխայի չափի «ձեռքերն» են, որոնք ունեն ընդամենը 2 մատ՝ ճանկերով զինված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը