Աշխարհ

15.07.2016 12:40


«50 երանգով ավելի մուգ». համացանցում են հայտնվել լուսանկարներ նկարահանումներից (ֆոտոշարք)

«50 երանգով ավելի մուգ». համացանցում են հայտնվել լուսանկարներ նկարահանումներից (ֆոտոշարք)

Ջեյմի Դորնանին և Դակոտա Ջոնսոնին նկատել են պապարացցիները վերջիններիս կերպարների մեղրամսի տեսարանների նկարահանումների ժամանակ։ Ինչպես հայտնի է, սկանդալային էրոտիկ «Մոխրագույնի 50 երանգները» մելոդրամի հանդիսատեսներին սպասվում է հերոսների հարսանիքը, ովքեր բաժանվել էին ֆիլմի առաջին մասի վերջում։

Գրեյի նորաստեղծ ընտանիքի շքեղ մեղրամիսը ներկայումս նկարահանվում է Ֆրանսիայի Սեն Ժան Կապ Ֆերա լողափում։ Այս մասին հայտնում է «filmpro.ru» կայքը։ Լուսանկարներն արվել են հուլիսի 12–ին։ Դրանցում կարելի է նկատել Դորնանի մարզված կազմվածքը՝ իր ողջ գեղեցկությամբ, ինչպես նաև Ջոնսոնին՝ դեղին լողազգեստով։ Ի դեպ, նկարահանումների ընդմիջումների ընթացքում Ջեյմիին է միացել նրա կինը՝ Ամելիա Ուորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը