Աշխարհ

15.07.2016 12:05


72–ամյա Միք Ջագգերը 8–րդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

72–ամյա Միք Ջագգերը 8–րդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ, «The Rolling Stones» ռոք խմբի վոկալիստ Միք Ջագգերը 8–րդ անգամ հայր կդառնա։

Երաժշտի ներկայացուցիչն արդեն հաստատել է, որ Ջագգերից հղի է 29–ամյա բալերինա Մելանի Համրիքը։ Նշվում է, որ աղջիկը չի պատրաստվում ապրել ռոք աստղի հետ և ծրագրում է Լոս Անջելես կամ Քոննեքթիքութ տեղափոխվել իր ընտանիքին ավելի մոտ գտնվելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Ջագգերն ամուսնացած է եղել 2 անգամ՝ սկզբում նիկարագուացի Բիանկայի հետ, որից դուստր է ունեցել, այնուհետև մոդել Ջերրի Հոլլի, որից 4 երեխա է ունեցել՝ 2 աղջիկ և երկու տղա։ Բացի այդ, երաժիշտը դուստր ունի երգչուհի Մարշա Հանթից և որդի՝ Լուսիանա Գումենեսից, որի հետ կարճատև սիրավեպ է ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը