Աշխարհ

15.07.2016 10:45


Արքայազն Հարրին ՄԻԱՎ–ի թեստ է անցել ուղիղ եթերում (տեսանյութ)

Արքայազն Հարրին ՄԻԱՎ–ի թեստ է անցել ուղիղ եթերում (տեսանյութ)

Բրիտանացի արքայազն Հարրին ՄԻԱՎ–ի թեստ է անցել հենց տեսախցիկների առաջ. թագավորական ընտանիքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթեր էր հեռարձակվում։ Ակցիայի օգնությամբ սկանդալային «խարտյաշ սատանան» ցանկացել է հանրության ուշադրությունը գրավել դեպի ՁԻԱՀ–ի խնդիրը։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։

Լոնդոնի Սեյնթ–Թոմաս հիվանդանոցի աշխատակիցները արյուն են վերցրել 31–ամյա Հարրիի մատից։ Արդյունքը պարզ է դարձել մի քանի րոպե անց։ Բրիտանական գահի 5–րդ ժառանգը առողջ է եղել։

Հարրին կոչ է արել բոլոր մարդկանց, անկախ սեռից, ռասսայից և սեռական ուղղվածությունից, ՄԻԱՎ–ի թեստ հանձնել և չվախենալ։ Համաձայն վիճակագրության՝ գրեթե 104 հազար բրիտանացի ՄԻԱՎ–ով է վարակված։

Մոտակա ամիսների ընթացքում գահի ժառանգները հանդիպելու են բժիշկների, ովքեր Հարավային Լոնդոնում աշխատում են ՄԻԱՎ–դրական հիվանդների հետ։ Հուլիսին նա ուղևորվելու է Հարավային Աֆրիկա՝ ՁԻԱՀ–ի միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը