Հարցազրույց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ.
-Ձեր կարծիքով մոտ ապագայում շրջանակային համաձայնագիր կստորագրվի՞ Արցախի հարցում։
-Ես դժվարանում եմ կանխատեսումներ անել. ես չեմ տիրապետում այնքան ինֆորմացիայի, որ կարողանամ հստակ պատասխանել։
-Իսկ այս պահի բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։
-Կարծում եմ, որ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը պետք է լուրջ վերափոխում ապրեն առաջին հերթին բովանդակային առումով, այսինքն՝ առանց Արցախի խորանալ մադրիդյան կամ ուրիշ սկզբունքների մեջ, այլևս ճիշտ չէ, բովանդակային առումով՝ մադրիդյան սկզբունքների շտկումը փոխադարձ զիջումները համարժեք և միաժամանակյա, համաժամանակյա դարձնելու առումով։ Երկրորդ՝ ձևի իմաստով։ Այս իմաստով մեր մասնակցությունը պետք է փոփոխություն կրի, որովհետև երբ բանակցությունների յուրաքանչյուր փուլի նախորդում է Ալիևի ռազմատենչ հայտարարությունը, պատերազմի սպառնալիքը և շանտաժը, միջազգային հանրության, հասարակական կարծիքի մեջ թեև կեղծ, բայց ստացվում է այն տպավորությունը, որ Հայաստանն այս բանակցություններին ինչ-որ մտրակի տակ, ադրբեջանական սպառնալիքի ներքո է մասնակցում։ Եվ ուրեմն, Հայաստանի հետագա բոլոր զիջումները՝ արդարացված, թե չարդարացված, վերագրվելու են վախին, այդ շանտաժին ու սպառնալիքին։ Ուրեմն, թե՛ բովանդակային, թե՛ ձևի մեջ փոփոխություններ է պետք արձանագրել և արագ։
-Չե՞ք կարծում, որ այս պահին Թուրքիան փորձում է ակտիվանալ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Դա ինչի՞ հետևանք է։
-Ինչպես և մենք կանխատեսում էինք, դա հետևանք է արտաքին սխալ քաղաքականության ամենաանհաջող դրսևորման՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման։ Ակնհայտ է, որ այդ արձանագրությունների նախաստորագրումից և հատկապես ստորագրումից հետո Թուրքիայի ձայնն արցախյան հարցի կարգավորման մեջ ավելի ու ավելի հնչեղ է դառնում։ Այդ արձանագրությունների ստորագրումով է, որ մենք Թուրքիային թույլ ենք տվել այդպիսի ակտիվացում։
-Միջազգային տարբեր կառույցներ ողջունում են հայ-թուրքական հարաբերություններն այն հիմնավորմամբ, որ դրանք կարող են արագացնել արցախյան հարցի կարգավորումը։
-Սա հենց Ձեր նախորդ հարցի շարունակությունն է, որովհետև, կամա թե ակամա, ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հարցը փոխկապակցվում են իրար, այնինչ դրանք չպետք է փոխկապակցված լինեին։ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այն ձևը, որն ընտրված է, կարող է նպաստել արցախյան հարցի ավելի արագ, բայց բնավ ոչ հայանպաստ լուծմանը։
Վահան Հովհաննիսյան.

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը