Աշխարհ

15.07.2016 10:32


Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդել է զինվորի կորստի մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդել է զինվորի կորստի մասին

Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): «razm.info»–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»:

Մինչ այդ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը նույն Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է արել, ինչը հայկական կողմի գործողությունների արդյունքում կանխվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը