Աշխարհ

15.07.2016 10:24


ՃՏՊ–ի վայրում լուսանկարել են մահացած բայքերի ուրվականին

ՃՏՊ–ի վայրում լուսանկարել են մահացած բայքերի ուրվականին

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակիչն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է ավտոճանապարհային պատահարի հետևանքով մահացած բայքերի հոգին դուրս թռչում։ Մեկ օրվա ընթացքում զարմանալի լուսանկարով կիսվել են ավելի քան 9,5 հազար անգամ։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։

Լուսանկարի հեղինակ Սոլ Վասկեզը պատմել է, որ անցել է սարսափելի դեպքի վայրի կողքով և հեռվից արձանագրել այդ պահը։ Մի քանի ժամ անց նա ուրվական է նկատել լուսանկարում, որը սավառնում էր ամբոխի վրայով։

Ավելի ուշ պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է բայքեր, ում բժիշկները չեն կարողացել փրկել հիվանդանոցում։ «Ֆեյսբուքի» մեկնաբանողները դժվարանում են բացատրել, թե ինչպես է Վասկեզին հաջողվել լուսանկարել ուրվականին։

Սա առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄԷ–ից զբոսաշրջիկը ուրվական էր լուսանկարել բրիտանական ամրոցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը