Աշխարհ

14.07.2016 17:05


Անտառում մոլորված աղջիկը մեկ ամիս անց է այնտեղից դուրս եկել

Անտառում մոլորված աղջիկը մեկ ամիս անց է այնտեղից դուրս եկել

ՌԴ Չելյաբինսկի շրջանի բնակչուհին, որը կորել էր մոտ մեկ ամիս առաջ, տուն է վերադարձել։ Ընկերների հետ խորոված անելու գնացած աղջիկը պատմել է, որ այդ ամբողջ ընթացքում ապրել է որսորդական խրճիթում և սնվել մակարոնեղի և ձավարեղենի պաշարներով։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ կորած աղջկա մայրը նրա անհետացման մասին հայտարարություն էր տարածել հունիսի 15–ին՝ հաղորդելով, որ իր 29–ամյա դուստրը չի վերադարձել Վերին Ուրալի շրջանից։

Ոստիկանության և ԱԻՆ–ի աշխատակիցները «սանրել են» ողջ անտառը, սակայն չեն գտել աղջկան։

«Աղջիկը ծանոթների հետ անտառ է գնացել՝ խորոված անելու, հաջորդ առավոտ խնդրել է ընկերներին իրեն տուն տանել, նրանք էլ ասել են, որ ավելի ուշ են գնալու։ Աղջիկը որոշել է ինքնուրույն դուրս գալ անտառից, բայց մոլորվել է»,–պատմել են ոստիկանությունում։

Կորածը պատմել է, որ անտառի խորքում որսորդական հյուղակ է գտել ու մեկ ամիս այնտեղ ապրել։ Սովից ու ծարավից նրան փրկել են որսորդների թողած պաշարները և մոտակայքում գտնվող ջրհորը։ Ընդ որում, աղջկա մոտ լուցկի չի եղել, և նա ստիպված է եղել ձավարեղենն ու մակարոնեղենը թրջել սառը ջրում։ Աղջիկը պատմել է, որ պարբերաբար փորձել է դուրս գալ անտառից, սակայն մշտապես նույն վայրում է հայտնվել։ Ի վերջո, նրան հաջողվել է դուրս գալ շնորհիվ հատապտուղ հավաքողների։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ներկայումս անհետացածն իրեն լավ է զգում։ Աղջիկը նաև 2–ամյա դուստր ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը