ԵՄ–ն կարող է չեղարկել վրացիների համար վիզաներն արդեն հոկտեմբերից
Եվրամիությունը կարող է չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաներն արդեն հոկտեմբերից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարՅոհաննես Հանը։
Դիվանագետը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել, որտեղ հանդիպելու է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Այդ ժամանակ էլ մանրամասն քննարկվելու է վիզաների չեղարկման հարցը։
«Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ բոլոր պահանջները։ Կառավարությունը բարեհաջող կերպով բարեփոխումներ է իրականացրել»,–բանակցություններից առաջ ասել է Հանը։
Աղբյուրը հիշեցնում է՝ ԵՄ–Վրաստան ասոցացման համաձայնագիրը վավերացվել է երկու տարի առաջ Ստրասբուրգում։
ԵՄ–ն կարող է չեղարկել վրացիների համար վիզաներն արդեն հոկտեմբերից
Եվրամիությունը կարող է չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաներն արդեն հոկտեմբերից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

7or.am