Աշխարհ

14.07.2016 15:55


Արթուր Աբրահամը հանդիպել է նորվեգացի իր մրցակցին

Արթուր Աբրահամը հանդիպել է նորվեգացի իր մրցակցին

Կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի ու նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգի միջև մենամարտին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտը:

36-ամյա հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր էր վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և առաջիկա մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: Բռնցքամարտիկի խոսքով՝ նա իր մարզիչ Ուլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում ունի նրա մարտավարության մասին: Նորվեգացի բռնցքամարտիկն էլ իր հերթին հայտարարել է, որ ինքը նույնպես պայքարելու է միայն հաղթանակի համար։ Այս մասին փոխանցում են Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Աբրահամի և Լիհուգի միջև մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին Բեռլինում։ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որի ընթացքում, մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120), պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը