Թուրք ուսուցչուհին մտադիր է հեծանվով Հայաստան և Իրան հասնել
Թուրքիայում անգլերենի 28-ամյա ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքը հայտնում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու:
Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև՝ Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը:
Թուրք ուսուցչուհին լրագրողների հետ խոսելիս նշել է, որ հեծանիվ քշում է մանկուց, և դա իր համար կենսաձև է, իսկ երկարատև ճանապարհորդության է դիմել, քանի որ ցանկանում է տեսնել այլ մշակույթներ, կենցաղավարություն և ծանոթանալ տարբեր մարդկանց հետ:

Աղբյուրը՝ «ermenihaber.am»