Աշխարհ

14.07.2016 11:15


ՌԴ–ն նոր բալիստիկ հրթիռ է ստեղծում՝ հաշվի առնելով 2030թ. սպառնալիքները

ՌԴ–ն նոր բալիստիկ հրթիռ է ստեղծում՝ հաշվի առնելով 2030թ. սպառնալիքները

Ռուսաստանը անցել է նոր բալիստիկ հրթիռի ստեղծմանը։ Այս մասին հաղորդել է ակադեմիկոս Վ.Պ. Մակեևի անվան հրթիռային պետական կենտրոնի գլխավոր տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Դեգտյարը։

Դեգտյարի խոսքով՝ իր կենտրոնը ստեղծում է այնպիսի հրթիռ, որը կարող է հեռանկարային լինել 5-րդ սերնդի «Հասկի» տեսակի միջուկային սուզանավերի համար: Ենթադրվում է, որ նոր հրթիռը փոխարինելու է «Բուլավա» ռազմավարական համակարգին և կարող է դիմակայել 2030թ. ապագա սպառնալիքներին։ Նրա բնութագրիչները թույլ են տալու հակազդել հարվածային միջոցների տիեզերական էշելոնին, իսկ հրթիռը հնարավոր է լինելու բաց թողնել ցանկացած շրջանից և բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է «Известия»–ն։

Փորձը ցույց է տալիս, որ հրթիռների ստեղծման վրա տասնյամակներ են ծախսվում, այդ պատճառով էլ արդեն իսկ փորձարարա–կոնստրուկտորական աշխատանքների մեկնարկը լիովին արդարացված է։ Այսպես է մեկնաբանել Դեգտյարի հայտարարությունը Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը