Հարցազրույց

13.07.2016 17:20


«Դոմինոյի սկզբունքով կկորցնենք Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը». (տեսանյութ)

«Դոմինոյի սկզբունքով կկորցնենք Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը». (տեսանյութ)

Ղարաբաղի շուրջ ընթացող ակտիվ գործողությունները հետևանք են Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման, և, բնականաբար, այդ հանդիպումը վերջինը չի լինելու: «ArmLur.am»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:

«Ամենայն հավանականությամբ, կողմերը պայմանավորվելու են, որ այդ հանդիպումների արանքում պետք է արդեն գնան որոշակի կոնկրետ գործընթացներ: Լավրովի այցը Երևան, ապա՝ Բաքու, հենց այդ գործընթացների շարունակությունն է: Իսկ թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում, հիմա դժվար է ասել, բայց փաստացի կարելի է ասել, որ քննարկվում է այդ հինգ տարածքների վերադարձի հարցը, որի դիմաց հայկական կողմը պահանջում է ամրագրել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հաստատումը հանրաքվեի միջոցով», – հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այն մերժում է:

Քաղաքագետի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների հաջողությունը թեքվեց Ադրբեջանի կողմը: Բոզոյանն ընդգծեց, որ այժմ պետք է պայքարենք, որ Հայաստանը վերադառնա բանակցություններ:

«Այս պահի դրությամբ, երբ որ միջազգային հանրությունը ֆիքսեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում անհաջողոթյուն գրանցեցինք, մենք, փաստորեն, հայտնվել ենք բանակցային գործընթացի եզրին: Այստեղ հիմնական բանակցային կողմ են դարձել Ռուսաստանն ու Ադրբեջանը: Հայաստանը կողքից դիտորդի կարգավիճակում է», – ընդգծեց նա:

Մանրամասները` «ArmLur.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը