Ինչպե՞ս, ըստ Վահան Հովհաննիսյանի, կարգի հրավիրել օլիգոպոլիաներին
-Գեղեցիկ տերմիններ միշտ էլ կարելի է հնարել։ Ես ժամանակին օգտագործում էի կլեպտոկրատիա բառը, որը նշանակում է գողերի իշխանություն,- արձագանքելով ԱԺ ամբիոնից հնչած օլիգոպոլիա բառին՝ ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
-Բոլորին հայտնի է մոնոպոլիա բառը, օլիգարխիա բառը, դրանց միավորող օլիգոպոլիա բառը։ Բայց էությունը, ի վերջո, չի փոխվում։ Խոսքն ամենաթողության, տնտեսական դաշտում անազատության, ինչ-որ տնտեսվարողների առավելությունների մասին է։ Սա քանդելու համար քաղաքական կամք է պետք,-ընդգծել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, թե պետք չէ նոր օրենքներ գրել, պետք չէ ինչ-որ հայտարարություններով դրա դեմ պայքարել։
-Դրա դեմ պայքարելը շատ հեշտ է՝ պարզել (իսկ դա դժվար չէ, ես կարող եմ դա 5 րոպեում պարզել), թե ովքեր են ղեկավարում օլիգոպոլիաները։ Հրավիրել այդ մարդկանց մի որևէ փակ կաբինետ և այնտեղ կարգի հրավիրել։
-Ինչպե՞ս կարգի հրավիրել, ծեծե՞լ,-հարցրել են լրագրողները։
-Կարգի հրավիրելու Ձեր տարբերակը կարծում եմ՝ շատ կհետաքրքրի մեր օմբուցմենին։ Կարգի պետք է հրավիրել օրենքով,-նկատել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am