Աշխարհ

13.07.2016 16:15


Պոռնոդերասանուհուն «Թվիթթերում» շփոթել են Բրիտանիայի վարչապետի հետ (լուսանկար)

Պոռնոդերասանուհուն «Թվիթթերում» շփոթել են Բրիտանիայի վարչապետի հետ (լուսանկար)

«Թվիթթերի» մի քանի հազար օգտատեր մոտ ապագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար շնորհավորել է մեծերի համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող Թերեզա Մեյին (Teresa May)՝ շփոթելով նրան բրիտանական ՆԳՆ ղեկավարի հետ, որի անունը տարբերվում է մեկ տառով (Theresa May)։ Դերասանուհին անգամ փոխել է «Թվիթթերում» իր օգտահաշվի նկարագրությունը՝ հստակեցնելով իր գործունեության ոլորտը։

Նա իր հազարավոր նոր հետևորդներին առաջարկել է ուղարկել իր մերկ լուսանկարը՝ ստորագրությամբ, սակայն չի նշել այդ ծառայության վճարը։

Հիշեցնենք՝ այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը, հայտնի դարձավ հուլիսի 11–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը