Աշխարհ

13.07.2016 15:30


Բեքհեմի կնոջը քննադատել են աղջկան սխալ համբուրելու համար

Բեքհեմի կնոջը քննադատել են աղջկան սխալ համբուրելու համար

Բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքեհեմի կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, իր «Instagram»–ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա համբուրում է 5–ամյա դստեր՝ Հարփերի շուրթերը։ Սոցիալական կայքի օգտատերերը քննադատել են «Spice Girls»–ի նախկին անդամին։ Վիկտորյայի հետևորդները կարծում են, որ մայրը «այդքան մոտ» չպետք է լինի դստեր հետ։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։

«Արդյոք ես միա՞կն եմ, ով չի հասկանում, թե ինչպես կարող է մայրիկը համբուրել իր երեխային»,–գրել է «Instagram»–ի բարկացած հետևորդներից մեկը։

«Սարսափելի լուսանկար է։ Սա բացարձակապես անառողջ պահվածք է»,– համարում է Բեքհեմի մեկ այլ հետևորդ։

Ընդ որում, եղել նաև այնպիսի օգտատերեր, ովքեր պաշտպանել են ֆուտբոլիստի կնոջը։

«Հիմա՛ր մեկնաբանողներ։ Սա հրաշալի լուսանկար է, որտեղ մայրը ցուցադրում է իր սերը դստեր հանդեպ։ Եթե դա ձեզ տարօրինակ է թվում, ապա ձեր գլխի հետ մի բան այն չէ»,– նշել է Վիկտորյա Բեքհեմի երկրպագուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը