Աշխարհ

13.07.2016 15:16


«Samsung»–ը հայտարարել է «Galaxy Note 7»–ի թողարկման պաշտոնական օրվա մասին

«Samsung»–ը հայտարարել է «Galaxy Note 7»–ի թողարկման պաշտոնական օրվա մասին

«Samsung» ընկերության պաշտոնական բլոգում տեղեկատվություն է հայտնվել «Galaxy Note 7» անոնսի մասին։ Հեռախոսն արտադրողներն իրենց նոր ֆաբլեթի մասին պատմելու են սույն թվականի օգոստոսի 2–ին։

Հեռախոսի շնորհանդեսը տեղի է ունենալու միաժամանակ մի քանի քաղաքում՝ Նյու Յորքում, Ռիո դե Ժանեյրոյում և Լոնդոնում։ Բացի այդ, «www.samsung.com» կայքում օգտատերերին հասանելի է լինելու ուղիղ միացում։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Համաձայն վերջին տվյալների՝ ֆաբլեթը ստանալու է «Snapdragon 820» պրոցեսոր և 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Էկրանի չափը չի հստակեցվում, սակայն ֆոտոխցիկը լինելու է 2560 x 1440 պիքսել։

Նաև հայտնի է, որ «Galaxy Note 7»–ը աշխատելու է «Android 6.0.1.» համակարգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը