Աշխարհ

13.07.2016 14:50


Գերմանացի պատգամավորը Էրդողանին «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր» է անվանել

Գերմանացի պատգամավորը Էրդողանին «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր» է անվանել

Էրդողանի՝ գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմաբազա այցելելու թույլտվություն չտալու հանգամանքը Գերմանիայում խիստ արձագանք է առաջացել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Sabah»–ին հղումով։

Բուդեսթագի պատգամավոր, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Սառա Վագենքնեխթը այս առթիվ խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահին:

Վագենքնեխթը Էրդողանին անվանել է «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր»: Խոսելով Թուրքիայի նախագահի մասին՝ գերմանացի պատգամավորը, մասնավորապես, ասել է.

«Գերանիայի կառավարությունը չի կարող շարունակել արտաքին քաղաքականության ոլոտում ինքն իրեն կախման մեջ դնել շանտաժիստից և ահաբեկչության հորից»:

Աղյուրը հիշեցնում է՝ հունիսի 2-ին Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Ավելի ուշ՝ հուլիսի 8-9-ին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Էրդողան-Մերկել զրույցի ընթացքում ևս Գերմանիայի կանցլերին չէր հաջողվել Ինջիրլիք այցելության թույլտվություն ստանալ: Նման թույլտվության դիմաց Էրդողանը Մերկելից պահանջել էր հրապարակայնորեն հայտարարել, թե Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության տեսակետները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը