Աշխարհ

13.07.2016 21:22


Պակիստանի բնակչուհին «Facebook»–ին ցուցադրել է՝ ինչպես է մեղրամիսը միայնակ անցկացրել (ֆոտոշարք)

Պակիստանի բնակչուհին «Facebook»–ին ցուցադրել է՝ ինչպես է մեղրամիսը միայնակ անցկացրել (ֆոտոշարք)

Պակիստանի BBDO գործակալության աշխատակցուհի Խուամ Մոբինը «Facebook»–ում ցուցադրել է՝ ինչ է նշանակում մեղրամիսը Հունաստանում միայնակ անցկացնել։ Այս մասին հաղորդում է «lenta.ru»–ն։

Նա սոցիալական կայքում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որտեղ, դատելով նրա դեմքի արտահայտությունից, կարելի է հասկանալ, որ հանգիստը, առանց 2–րդ կեսի, Խուամին ուրախություն չի պարգևել։

Ամուսնու՝ Արսալանի հետ նրանք ամուսնացել են մոտավորապես 7 ամիս առաջ։ Սակայն ամառվա համար ծրագրված հանգիստը չի հաջողվել, քանի որ Արսալանի համար չեն կարողացել ճիշտ ժամանակին վիզա ձևակերպել։ Հաշվի առնելով այն, որ ճանապարհորդությունը նախօրոք ծրագրված էր՝ Խուամը միայնակ է ուղևորվել այնտեղ։

Մոբինի զվարճալի լուսանկարները արագորեն տարածվել են սոցիալական կայքերով, հավաքել հազարավոր վերագրառումներ, ինչից հետո էլ աղջկա ճամփորդության մասին գրել են արտասահմանյան պարբերականները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը