«Նացիստական արքայադուստրը» շարունակում է հոր գործը
81-ամյա Գուդրուն Հիմլերը, կամ ինչպես նրան անվանում են՝ «նացիստական արքայադուստրը», ՍՍ-ի ղեկավարի երեխաներից միակն է, ով ապօրինի զավակ չէ (մյուս երեխաները ծնվել են սիրային կապերից), մոլի սիրում էր իր հորը և ողջ կյանքում հպարտացել է նրանով։
-Ավելի լավ հայր ես չեմ էլ կարող պատկերացնել,-հաճախ կրկնել է ոսկեհեր աղջիկը։
Հիմա Գուդրուն Հիմլերը կրում է Բուրվից ազգանունը, բայց շարունակում է մնալ իր հոր դուստրը։
Զարմանալի չէ, որ մանկությունից հոր հետ համակենտրոնացման ճամբարներ և գազախցիկներ այցելող Գուդրունը տարվել է ֆաշիստական գաղափարախոսությամբ, որն իրեն առաջնորդում է նաև այսօր։
Արդեն մի քանի տարի է, ինչ նա «Stille Hilfe» («Հանդարտ օգնություն») կազմակերպության գործուն անդամ է։ Այդ կազամակերպությունն օգնում է նախկին նացիստներին, որոնց հետախուզումը շարունակվում է նաև ներկայում։ Բրիտանական «The Daily Mail» թերթը գրում է, որ այս հանգստյան օրերին խմբի անդամները Մյունխենում գաղտնի խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ քննարկել են Գերմանիայում ապրող նացիստական հանցագործներին օգնելու ռազմավարությունը։