Ինժեներներին հաջողվել է սմարթֆոններ ներթափանցել «YouTube»–ի միջոցով
Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ ինժեներների հաջողվել է մի յուրահատուկ համակարգ մշակել, որի օգնությամբ կարելի է ներթափանցել ցանկացած սմարթֆոն ձայնային հրահանգների օգնությամբ, որոնք ներկառուցված են «YouTube»–ում։ Գիտնականների խոսքերով՝ այդ ազդանշանները լսելի չեն մարդկանց համար։ Այս մասին հայտնում է «ZDNet»–ը։
Ընդ որում, ինժեներները պնդում են, որ բջջային հեռախոսները կատարյալ ձևով ճանաչում են «YouTube»–ում ներկառուցված այդ հրահանգները։
Հաքերային հարձակման զոհ դառնալու համար ընդամենն անհրաժեշտ է նայել վնասակար տեսանյութը ցանկացած բջջային հեռախոսով կամ համակարգչով։ Հրահանգներն ընդունվելու են գաջեթում ներդրված ձայնային «Google Now» կամ «Siri» օգնականների միջոցով։

7or.am