Ինչպես են պոկեմոնները հավաքում ձեր անձնական տվյալները (տեսանյութ)
«Pokémon Go»–ի թողարկումից մեկ շաբաթ էլ չի անցել, սակայն խաղը հասցրել է դառնալ տնտեսական և մշակութային իսկական սենսացիա։ Հավելվածը ներբեռնել է միլիոն մարդ։ Սակայն մինչ խաղացողները որսում են «վիրտուալ պոկեմոններին», «Niantic» ընկերությունը հավելվածի միջոցով տվյալներ է հավաքում օգտատերերի մասին։
Այն բոլոր հավելվածների նման, որոնց համար հասանելի են «GPS»–ի տվյալները, «Pokémon Go»–ն ևս կարող է տարբեր տեսակի տեղեկատվություն հավաքել անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ ո՞ւր են օգտատերերը գնում, ինչպե՞ս են այնտեղ հասնում, որքա՞ն են մնացել, ո՞ւմ հետ են եղել, և պահպանում այդ տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է «vestifinance.ru»–ն։
Համաձայն «Pokémon Go»–ի գաղտնիության քաղաքականության՝ ընկերությունը կարող է ճանաչել և պահպանել էլեկտրոնային փոստի հասցեները, IP հասցեները, վեբ որոնման պատմությունը, գտնվելու վայրը։ Իսկ եթե խաղն ակտիվացնելու նպատակով օգտագործվում է «Google»–ում եղած օգտահաշիվը, ապա «Niantic»–ը լիարժեք հասանելիություն է ունենում դրան։

7or.am