ԻԼԻՊ–ի հոլովակում նորից ցուցադրվել է գերեվարված բրիտանացի լրագրողը (տեսանյութ)
Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, ով իսլամականների կողմից գերեվարվել է 2012–ին, նորից ցուցադրվել է զինյալների հոլովակներից մեկում։ Հյուծված ֆոտոթղթակիցը ներկայացվել է իրաքյան Մոսուլի ավերված համալսարանի համապատկերին։
Նա պատմում է՝ ինչպես է ոչնչացվել այդ համալսարանը. կոալիցիայի ավիահարվածի հետևանքով առնվազն 6 հուժկու պայթյուն է որոտացել։
Բրիտանացին նշում է՝ Մոսուլում ոչ ոք չգիտի՝ ինչու է կոալիցիան ոչնչացրել համալսարանը՝ հավելելով, որ քաղաքի բնականոն կյանքն ամբողջովին խաթարված է։
«Իսլամական պետության» զինյալները պարբերաբար ցուցադրում են Ջոն Քենթլիին իրենց հոլովակներում. դրանցից մեկում նա կոչ էր անում ԱՄՆ–ին հրաժարվել ԻՊ դեմ ռազմական արշավից, մյուսում քննադատում էր ամերիկացի առաջնորդ Բարաք Օբամայի՝ ահաբեկչության դեմ պայքարը՝ անվանելով դա անօգուտ։2016–ի մեկ այլ հոլովակում էլ 43-ամյա սևազգեստ լրագրողը նորից պատմում է ավերված Մոսուլի մասին, այցելում շուկա, ոստիկանական բաժանմունք, հիվանդանոց։ 2015–ի փետրվարին Քենթլին լուսաբանում էր ինքնահռչակ «խալիֆաթի» կյանքը։РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ բոլոր հոլովակները քարոզչական բնույթ ունեն։
ԻԼԻՊ–ի հոլովակում նորից ցուցադրվել է գերեվարված բրիտանացի լրագրողը (տեսանյութ)
Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, ով իսլամականների կողմից գերեվարվել է 2012–ին, նորից ցուցադրվել է զինյալների հոլովակներից մեկում։ Հյուծված ֆոտոթղթակիցը ներկայացվել է իրաքյան Մոսուլի ավերված համալսարանի համապատկերին։
Նա պատմում է՝ ինչպես է ոչնչացվել այդ համալսարանը. կոալիցիայի ավիահարվածի հետևանքով առնվազն 6 հուժկու պայթյուն է որոտացել։
Բրիտանացին նշում է՝ Մոսուլում ոչ ոք չգիտի՝ ինչու է կոալիցիան ոչնչացրել համալսարանը՝ հավելելով, որ քաղաքի բնականոն կյանքն ամբողջովին խաթարված է։
«Իսլամական պետության» զինյալները պարբերաբար ցուցադրում են Ջոն Քենթլիին իրենց հոլովակներում. դրանցից մեկում նա կոչ էր անում ԱՄՆ–ին հրաժարվել ԻՊ դեմ ռազմական արշավից, մյուսում քննադատում էր ամերիկացի առաջնորդ Բարաք Օբամայի՝ ահաբեկչության դեմ պայքարը՝ անվանելով դա անօգուտ։ 2016–ի մեկ այլ հոլովակում էլ 43-ամյա սևազգեստ լրագրողը նորից պատմում է ավերված Մոսուլի մասին, այցելում շուկա, ոստիկանական բաժանմունք, հիվանդանոց։ 2015–ի փետրվարին Քենթլին լուսաբանում էր ինքնահռչակ «խալիֆաթի» կյանքը։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ բոլոր հոլովակները քարոզչական բնույթ ունեն։
7or.am