Աշխարհ

12.07.2016 17:25


Բարձունքում. աշխարհի ամենաոճային բորտուղեկցորդուհիները (ֆոտոշարք)

Բարձունքում. աշխարհի ամենաոճային բորտուղեկցորդուհիները (ֆոտոշարք)

Բորտուղեկցորդուհիների օրվա կապակցությամբ «Life.ru»–ն հրապարակել է տարբեր ավիաըկերությունների նավամատուցողուհիների համազգեստներ և հիշել դրանք ստեղծող լեգենդար մոդելավորողների մասին։

«Singapore Airlines». համազգեստի հեինակ՝ ֆրանսիացի դիզայներ Պիեր Բալման. Հարավարևելյան Ասիայի և Օկեանիայի ժողովուրդների ազգային նախշերով

«Korean Air». հեղինակ՝ ՋանՖրանկո Ֆերրե, դասական հագուստ

«Alitalia». իտալական ավիաընկերության բորտուղեկցորդուհիների համար հագուստ ստեղծած բազմաթիվ դիզայներների թվում է նաև Ջորջիո Արմանին։ Կարմրականաչ գամմա՝ երկրի դրոշի գույներով։ «Diego Dalla Palma»–ն էլ հատուկ դիմահարդարում է առաջարկել՝ կարմիր շրթներկ և աչքերի սև սլաքներ։

«Etihad Airlines». շագանակագույն–մանուշակագույն համազգեստի հետ՝ պարտադիր վառ դիմահարդարում։

«Thai Airways». թայական գործնական համազգեստ՝ երկար կիսաշրջազգեստով

«Аэрофлот». ռուս բորտուղեկցորդուհիների վառ համազգեստը քանիցս մրցանակների է արժանացել։ Հեղինակը «Բուննակովա և Խոխլով» դիզայներական տունն է։

«Emirates». խստություն և զսպվածություն. ավազի գույնի կոստյումներ՝ հիջաբներով. ալ կարմիր շրթներկը պարտադիր է։

«Qatar Airways». այս ավիաընկերությունում աշխատող ռետրո ոճի բոսորագույն համազգեստով նավամատուցողուհիները պարբերաբար աշխարհում ամենաոճայինն են ճանաչվում։

«Air France». հեղինակը «Dior» նորաձևության տունն է։ 1946–ից սկսած՝ փոփոխվել է 10 անգամ։ 2005–ի դիզայնը Քրիսթիան Լաքրուայինն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը