Սերժ Սարգսյան. «Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում անհնար է» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որը վարել է «Ալ-«Ալ-Մայադինի» տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
Ի թիվս այլ հարցերի՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
«Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր, և Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց, և խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել. ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք՝ անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի, -ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով.
«Խոսքս ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է և ուժով այս խնդիրը լուծել։ Ասելս հետևյալն է՝ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում անհնար է»։
Սերժ Սարգսյան. «Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում անհնար է» (տեսանյութ)
Ի թիվս այլ հարցերի՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
«Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր, և Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց, և խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել. ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք՝ անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի, -ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով.
Մանրամասները՝ տեսանյութում։