Աշխարհ

12.07.2016 15:10


Գիտնականները սովորել են որոշել մարդու մտահորիզոնը սոցցանցերում նրա նկարով

Գիտնականները սովորել են որոշել մարդու մտահորիզոնը սոցցանցերում նրա նկարով

Քեմբրիջի համալսարանի Հոգեչափության կենտրոնի հետազոտողները ալգորիթմ են մշակել, որը թույլ է տալիս որոշել մարդու մտավոր զարգացածության աստիճանը սոցցանցերում տեղադրած նրա լուսանկարով։ Այս մասին հայտնում է «Digital Trends»–ը։

Ծրագիրը հաշվի է առնում ոչ միայն դեմքի արտահայտությունը, այլև երկրորդական մանրամասները՝ հագուստը, հետին ֆոնը, կադրում այլ անձանց և առարկաների առկայությունը։

Հետազոտության ընթացքում օգտագործվել է «Facebook»–ի օգտատիրոջ 1122 լուսանկար, որոնք IQ թեստ են հանձնել՝ ստանալով առավել բարձր կամ ցածր միավորներ։

Պարզվել է՝ մտահորիզոնի ավանդական այնպիսի «մարկեր», ինչպիսին է ակնոցը, հազվադեպ է վկայում մտավոր զարգացածության մասին, և հակառակը՝ եթե մարդը խոշոր պլանով է լուսանկարված, ամենևին չի նշանակում, որ նա խելացի չէ։

«Մենք հույս ունենք, որ մեր հետազոտությունը կօգնի մարդկանց իմանալ՝ ինչպես ավելի լավ ներկայանալ համացանցում»,––ասել է ծրագրի հեղինակներից մեկը։

Նշվում է, որ խելացի մարդկանց լուսանկարներում հիմնականում միայն իրենք են պատկերված, ընդ որում՝ լուսանկարը սովորաբար ավելի որակյալ է, իսկ հետին ֆոնը՝ լակոնիկ։ Բարձր IQ–ով մարդկանց մեծ մասը նախընտրում է կանաչ գույնը, իսկ ահա վարդագույնը, մանուշակագույնը կամ կարմիրը գրեթե չի օգտագործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը