Ուրվականների փորձառու որսորդը մահացած է գտնվել՝ պարանոցի վրա խորհրդավոր հետքով
Ուրվականների 32-ամյա որսորդ Գաուրավ Թիվարին մահացած է գտնվել Դելիի իր տանը։ Դիահերձողները տղամարդու վզին սև գիծ են հայտնաբերել, որի առաջացումը, սակայն, չեն կարողանում բացատրել։ Նրանք ենթադրում են, որ դա օղի հետք է։
«Mirror»–ի փոխանցմամբ՝ պարանորմալ երևույթների փորձագետն իր ողջ կարիերայի ընթացքում հասցրել է ուրվականներով 6 հազ տուն այցելել։
Գաուրավ Թիվարիի մարմինը լոգասենյակում գտել է նրա կինը։ Նա հաղորդել է, որ մահվանից մի քանի րոպե առաջ խուլ աղմուկ է լսել լոգարանի դռան հետևից։
Թիվարին հիվանդանոց է հասցվել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Պաշտոնական եզրակացությունը՝ մահ շնչահեղձությունից։ Հնդկացու այրիի խոսքով՝ մահվանից մեկ ամիս առաջ ամուսինն ասել էր, որ մի չար ուժ իրեն իր մոտ է ձգում։
«Ես մտածում էի, որ նա ընկճախտի մեջ է գերհոգնածությունից։ Գաուրավը երջանիկ էր և հիանալի էր զգում իրեն»,–պատմել է կինը։
Թիվարին պարանորմալ երևույթների հետազոտող էր 2009–ից և տեղական հեռուստաալիքով հաղորդում էր վարում խորհրդավոր վայրերի ու դեպքերի մասին։

7or.am