Աշխարհ

12.07.2016 20:51


Հյուսիսային Եվրոպայի նեանդերթալյան մարդիկ մարդակերությամբ են զբաղվել

Հյուսիսային Եվրոպայի նեանդերթալյան մարդիկ մարդակերությամբ են զբաղվել

Բելգիական քարանձավում հայտնաբերված ոսկորների նմուշները դարձել են հանիբալիզմի առաջին ապացույցները նեանդերթալյան մարդկանց շրջանում, ովքեր բնակվել են Հյուսիսային Եվրոպայում 40 500-45 000 տարի առաջ։ Այդպիսին են Տյուբինգենյան և Բասկերի երկրի համալսարանների գիտնականների հետազոտության նոր տվյալները։

«vesti.ru»––ի փոխանցմամբ՝ ոսկորները հայտնաբերել են Բելգիայում գտնվող Գոյա համալիրի 3–րդ քարանձավում։ Գտածոները վկայում են այն մասին, որ նեանդերթալյան մարդկանց մի խումբ սնվել է իր նմանների մսով, այնուհետև մնացած ոսկորները օգտագործել են որպես գործիքներ։

Մասնագետները ոսկորների վրա հայտնաբերել են փոսեր, կոտրվածքներ և կտրված վերքերի հետքեր։

«Այդ նշումները թույլ են տալիս եզրակացնել, որ նեանդերթալյան մարդիկ մարդակերությամբ են զբաղվել»,– ասել է Տյուբինգենյան համալսարանի գիտնական Էրվե Բոշերենը։ Նրա խոսքերով՝ նեանդերթալյանները զոհերի մարմինների վրայից քերթել են կաշին, կտրատել նրանց և հանել ոսկրածուծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը