Աշխարհ

12.07.2016 12:00


Պորոշենկոյի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կանադան ուկրաինացիներն են ստեղծել

Պորոշենկոյի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կանադան ուկրաինացիներն են ստեղծել

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին արտասովոր նվերով են ընդունել։ Երբ Թրյուդոն Կիև է ժամանել, անմիջապես ուկրաինական ասեղնագործություններ և այլ հուշանվերներ է ստացել։ Ավելի ուշ էլ, «112 Украина»–ի փոխանցմամբ, կանադական դրոշի երջանիկ տեր է դարձել։

Ուկրաինական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ նվերի առանձնահատկությունն այն է, որ դիմացից այն ավանդական կանադական դրոշի տեսք ունի, սակայն կողքից նայելիս սկսում են երկրաչափական մարմիններ երևալ՝ դեղնակապույտ եզրերով (ուկրաինական դրոշի գույները)։

Ինչպես ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Բորիս Լոժկինը, այդ գույները խորհրդանշում են երկու երկրների միջև գոյություն ունեցող վաղ կապերը։

«125 տարի առաջ ուկրաինացի առաջին գաղութարարները հայտնվեցին կանադական հողում։ Նրանց աշխատանքն էլ ստեղծեց այնպիսի Կանադա, ինչպիսին մենք այն գիտենք»,–գրել է Պորոշենկոյի վարչակազմի ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ «ուկրաինացիները դարձել են կանադական մշակույթի, տնտեսության անկապտելի բաղադրիչը»։

Նշվում է, որ Թրյուդոյի այցի հիմնական նպատակն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը